Կաշառքի ու պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով հետախուզվող կինը ներկայացել է ոստիկանություն
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 1-ին, ժամը 06.30-ին, ոստիկանություն է ներկայացել 60-ամյա Մարինե Ս․-ն:
Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նա 2018թ. հուլիսի 23-ից հետախուզվում էր ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի կաշառք տալու, յուրացնելու կամ վատնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածների մեղադրանքներով: