Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
Փետրվարի 2-4-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, մասնավորապես՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշեցու փողոցի թիվ 40 հասցեում այրվել է մոտ 2000 քմ, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Անտառային փողոցի թիվ 1/1 հասցեի մոտակայքում՝ 3000 քմ խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: