Ուկրաինական ոստիկանությունը արմատակնների հետ ծեծի են ենթարկել Ուղղափառ եկեղեցու քահանային
Ուկրաինայի արմատականները, ոստիկանության աջակցությամբ, ծեծի են ենթարկել Մոսկվայի պատրիարքարանի Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու հետևորդի: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Փետրվարի 3-ին Ուղղափառ եկեղեցու կողմնակիցները ծեծկռտուք են արել Գնյոզդնիչնոյե գյուղի եկեղեցու հարակից տարածքում:
«Ամրակազմ տղամարդու ձեռքով տուժել է ուկրաինական Ուղղափառ եկեղեցու հետևորդ Ստեֆան Բալանը», — նշված է տեղի իրավապահ մարմինների հաղորդագրության մեջ:
Բացի այդ տեղի ունեցող իրադարձության մասին ավելի շուտ է հայտնի դարձել:
Հունվարի 14-ին արմատականները գրավել են Ուկրաինայի Ժիտոմորսկի շրջանի Ուղղափառ եկեղեցին: Եկեղեցական Պավել Լիննիկի խոսքով` անծանոթ խումբը սպառնացել է տաճարի ծխականներին և քահանաներին, իսկ իրենց գործառույթները կոորդինացվել են «Ազատություն» ազգայանական կուսակցության կողմից: Հունվարի 23-ին խումբը ավերել է նույն շրջանի մատուռներից մեկը:
Ուղղափառ եկեղեցու առջնորդը ավելի վաղ խոստացել էր, որ թույլ չի տա Ուղղափառ եկեղեցիների ուժային գրավումը:
Նախագահ Պորոշենկոն տեղի ունեցածի մասին երկրում նոր եկեղեցի ստեղծելուց հետո մեկնաբանել է. «Ամեն ինչ իր ժամանակին» :