Ոստիկանությունը հերքում է որոշ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունները
ԶԼՄ-ներում հրապարակում է տարածվել, թե ոստիկանության զորքերի՝ դիրքեր բարձրացած զինծառայողներին չեն վճարվել խոստացված պարգևավճարները: Այս մասին պարզաբանում են տարածել ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Պարզաբանենք, որ ոստիկանության ծառայողներին՝ ոստիկանության պետից մինչև շարքային, այդ թվում և մարտական հերթափոխում գտնվողներին, տարեվերջին վճարվել են օրենքով նախատեսված պարգևավճարները:
Ավելին, ինչ վերաբերում է մարտական հերթապահություն իրականացրած ծառայողներին, ապա ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի՝ հունվարի 23-ին ստորագրած առանձին հրամանով նրանց կտրվի նաև լրացուցիչ պարգևավճար:
Լրատվամիջոցներին կոչ ենք անում հրապարակումներ պատրաստելիս, հավաստի ու լիարժեք տեղեկատվություն ստանալու համար, դիմել իրազեկ ու պատկան մարմիններին: