Հրաչ Մուրադյանը հայտնել է ընտանիք կազմելու մասին
Հրաչ Մուրադյանը, իր հեղինակային հաղորդման՝ «Կիսաբաց լուսամուտներ»-ի շրջանակում հյուրերից մեկի հետ խոսելով վերջինիս ամուսնության մասին, կեսկատակ-կեսլուրջ նշեց. «Ես էլ, անկեղծ ասած, ընտանիք կազմելիս միայն տարիքիս վրա էի ուշադրություն դարձնում»: Ապա նա հավելեց, որ արդեն պաշտոնապես հայտարարում է ընտանիք կազմելու մասին:
Թե ով է հաղորդավարի ընտրյալը, փորձեցինք պարզել սոցիալական ցանցերի հրապարակումների միջոցով՝ հաշվի առնելով այն, որ նրանից մեկնաբանություն ստանալ չստացվեց:
Հրաչ Մուրադյանի ընտրյալը Անաշեհ Խոդավերդին է, ով բազմիցս տարբեր հրապարակումներ է արել հաղորդավարի հետ համատեղ լուսանկարներով:
Նրանք իրար ճանաչում են վաղուց. հաղորդավարի ամերիկաբնակ ընտրյալը նույնպես հեռուստատեսային ոլորտի աշխատող է:
Եթե նրանց սոցցանցային հրապարակումներին կից գրառումները նախկինում ընկերական էին, ժամանակի հետ դրանք դարձան «սրտիկներ», սիրային մեկնաբանություններ ու ռոմանտիկ աֆորիզմներ: Ահա այս լուսանկարին կից հաղորդավարի ընտրյալն ավելի վաղ գրել է Հերման Մելվիլի խոսքերը, թե «ինչպես ընկերությունն առաջին հայացքից, այնպես էլ սերը՝ միակ ճշմարտությունն են»:
Ահա եւ հաղորդավարի եւ Անաշեհի տարիների ընկերության ռոմանտիկ ավարտը` հենց սիրո տոներին ընդառաջ: