Google ընկերությունը թողարկել է նոր հոլովակ՝ «Տանը մենակ» ֆիլմի հերոսի հետ (տեսանյութ)
Google ընկերությունը թողարկել է հերթական նոստալգիկ գովազդային հոլովակը:
Նոր տեսահոլովակի սյուժեն պարզ է. դերասան Ջո Փեշին, որը մարմնավորել էր գողին «Տանը մենակ» ֆիլմում, դիտում է Մաքոլեյ Կալկինի հետ Google-ի սուրբծննդյան գովազդը, որում վերջինս վերականգնում է հայտնի տեսարանները ֆիլմի առաջին մասից, գրում է Esquire-ը:
Չափահաս Մաքոլեյ Կալկինի հետ Google-ի ձայնային օգնականի գովազդը հավանել են մի շարք օգտատերեր: Ֆիլմի տեսարանները նույնությամբ վերականգնված են. Կալկինը հարդարվում է բաղնիքում՝ հայելու առաջ, ընթրում և թռչկոտում է ծնողների մահճակալի վրա: