Հնդկաստանի օդանավակայանում ուղեբեռի մեջ հովազի ձագ է հայտնաբերվել
Հնդկաստանից Թայլանդ մեկնող ուղեւորի ուղեբեռի մեջ սպաները հովազի մեկ ամսական ձագ են հայտնաբերել՝ տեղեկացնում է BBC News-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Չենաի քաղաքի օդանավակայանում։
Ընդամենը մեկ կիլոգրամ կշռող ձագին թաքցրել են պլաստիկ զամբյուղի մեջ։
Իշխանությունները հետաքննում են՝ արդյոք կասկածյալը մաքսանենգների միջազգային խմբավորման անդամ է։
45-ամյա տղամարդը խուսափում է պատասխանել այն հարցերին, որ ուղղում են նրան մաքսային ծառայության աշխատակիցները։
Օդանավակայանի ներկայացուցիչները պատմել են, որ կենդանին շոկի մեջ էր եւ թուլությունից ծվծվում էր։