Փրկարարները մարել են Չինչին գյուղի անասնագոմերից մեկում բռնկված խոշոր հրդեհը
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր առավոտյան Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինչին գյուղում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով ամբողջովին այրվել է գյուղի բնակիչ Ավետիք Ադամյանին պատկանող անասնաֆերման:
Հայաստանի ԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ փետրվարի 2-ին՝ ժամը 11:18-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինչին բնակավայրում այրվում է անասնագոմի տանիք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:15-ին, մարվել՝ 16:23-ին: Այրվել են անասնագոմը (մոտ 160 քմ) և մոտ 300 հակ անասնակեր:
Ծխախեղդ է եղել 29 խոշոր եղջերավոր անասուն (24 կով, 5 հորթ):