Սիրիայում ուսուցիչների տեղափոխող միկրոավտոբուս է պայթեցվել (տեսանյութ)
Սիրիայի հյուսիսարևելյան Մամբիջ բնակավայրի մոտակայքում ուսուցիչների տեղափոխող միկրոավտոբուս է պայթեցվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Հաղորդվում է 1 զոհի և 5 վիրավորի մասին: Ինչպես հայտնում է աղբյուրը, վերջին շրջանում այստեղ հաճախակի են դարձել տրանսպորտային միջոցների պայթյունները:
Նման դեպքերի հետևանքով առավելապես տուժում են խաղաղ բնակիչներ: