Ոստիկանները հայտնաբերել եւ բերման են ենթարկել 22-ամյա Մայիսին ու 33-ամայ Ջամիլին
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, փետրվարի 1-ին, ժամը 16.50-ին, Երեւան-Մոսկվա չվերթի հաշվառումից հետո բաժին բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի 22-ամյա Մայիս Ս․-ն։ 2018թ. նոյեմբերի 17-ից նա հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի 2-րդ մասի՝ կողոպուտի մեղադրանքով:
Մայիս Ս․-ի հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
Փետրվարի 1-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Բագրատաշենի Սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք են բերման ենթարկել ՌԴ քաղաքացի 33-ամյա Ջամիլ Զ․-ին, որը 2018թ. մարտի 20-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 պրիմ 1 հոդվածի՝ ճանապարհային երթեւեկության կաննոները խախտելու մեղադրանքով:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին: