Ոստիկանները «Զվարթնոցից» բերման են ենթարկել 53-ամյա Լուիզային. Նա մեկ այլ անձնագրով Լիլիա է
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, փետրվարի 1-ին, ժամը 06.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել ՌԴ և ՀՀ երկքաղաքացի 53-ամյա Լուիզա Ի․-ն, նույն ինքը՝ Լիլիա Հ․-ն։ Նա 2017թ. հունիսի 9-ից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի և 329.1 հոդվածի 2-րդ մասի՝ փաստաթղթեր կեղծելու և սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: