«Պարտեզ» ռեստորանային համալիրի զինված միջադեպի մասնակցին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է. ՔԿ
Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ զինված միջադեպի 1984 թվականին ծնված մասնակցի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Հիշեցնենք, նա մեղադրվում էր սպանության փորձի և խուլիգանություն կատարելու համար:
Հարությունյանը տեղեկացրեց, որ դատարանը մերժել է զինված միջադեպի մասնակիցներից 1995 թվականին ծնված բնակչի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը:
Նշենք, որ զինված միջադեպի 1995 թվականին ծնված բնակիչը Շանթ Մանուկյանն է, որը ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի որդին է: Նա մեղադրվում էր խուլիգանություն կատարելու մեջ: