Դիվանագիտական դեմարշ. ՌԴ փոխարտգործնախարարը խիստ նյարդայնացած է Հայաստանում իր և ռուս մշակույթի հանդեպ դրսևորված վերաբերմունքից
«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստան այցելած ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը խիստ նյարդայնացած է Հայաստանում իր և ռուս մշակույթի հանդեպ դրսևորված վերաբերմունքից:
Կարասինը Հայաստան իր այցելության ընթացքում հունվարի 30-ին մասնակցել է Հայ-ռուսական սլավոնական համալսարանի տարածքում ռուս գրող և դրամատուրգ Ալեքսանդր Գրիբոյեդովի կիսանդրու բացմանը: Չնայած Կարասինի ներկայությանը, ո՛չ ՀՀ արտաքին գործերի նախարարը, ո՛չ նրա բազմաթիվ տեղակալներից որևէ մեկը ներկա չեն գտնվել այդ միջոցառմանը, որը Կարասինը ընդունել է որպես դիվանագիտական դեմարշ»:
Մանրամասն ՝ թերթի այսօրվա համարում: