Բազմամյա տնկի, բնակարան, KIA OPTIMA 2.4 մակնիշի ավտոմեքենա. Վայոց Ձորի մարզպետի ունեցվածքը
«Փաստ» թերթը գրում է.
«Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Տ. Սարգսյանը, որպես անշարժ գույք, հայտարարագրել է բազմամյա տնկի, ինչպես նաև բնակարան:
Հայտարարագրել է նաև KIA OPTIMA 2.4 մակնիշի ավտոմեքենա:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցը կազմել է 5 000 000 ՀՀ դրամ:
2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 900 000 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Հավելենք, որ նա այս պաշտոնին է նշանակվել նախորդ տարվա հոկտեմբերին: Նշենք նաև, որ Տրդատ Սարգսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: