Իրար չհանդիպեցին. Փաշինյանը բացատրություն է պահանջել՝ ինչու է ՀՀԿ-ն իր այցին զուգահեռ մեկնել Գերմանիա
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Գերմանիա` ՀՀԿ-ի պատվիրակության (Արմեն Աշոտյան, Վիգեն Սարգսյան, Արփինե Հովհաննիսյան) և իր «համաժամանակյա» այցի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է եղել, ավելին` ՀՀ ԱԳՆ-ից և Գերմանիայում ՀՀ դեսպանատնից բացատրություն է պահանջել, թե ինչու է այդպես
ստացվել, որ իր այցին զուգահեռ նախկիններն էլ են մեկնել:
Բացատրել են, որ ՀՀԿ-ի այցը միջկուսակցական է, պետական մակարդակով չի կազմակերպվել, ուստի խոչընդոտելու որևէ հնարավորություն իրենք չեն ունեցել:
Դժգոհությունը հատկապես առնչվել է նրան, որ հանրապետականները Հայաստանի
ներքաղաքական իրավիճակի-անցուդարձի մասին տեղեկություններ են փոխանցել
Բունդեստագի պատգամավորներին` մարդու իրավունքների, մամուլի ազատության,
քրեական գործերի մասով, և Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ նրան հարցեր են ուղղվել թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված խնդիրների մասին,որոշ ոլորտներում ժողովրդավարությունից նահանջի մասով:
Ի դեպ, ՀՀԿ-ականները Գերմանիայից վերադարձել են այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը պետք է ելույթ ունենար Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում: Նրանք նույն հիմնադրամի հրավերով էին մեկնել Գերմանիա»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում.