Ռումբի տեղադրման ահազանգից հետո Թբիլիսիի դպրոցներից մեկում աշակերտներին տարհանել են
Թբիլիսիի թիվ 147 հանրակրթական դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին տարհանել են դպրոցում ռումբ տեղադրելու մասին անանուն զանգից հետո: Այդ մասին հաղորդում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը:
Քիչ անց, երբ բոլորին տարհանել էն, հնչել է երկրորդ անանուն զանգը, և հանցագործը հայտարարել է, թե կատակել է, և դպրոցում տեղադրված ռումբ չկա:
Այդուամենայնիվ, սակրավորները ստուգել են թիվ 147 դպրոցի շենքը: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության աշխատակիցներ, հրշեջ-փրկարարական ջոկատներ և շտապօգնության անձնակազմեր: