Տրանսպորտ, աղբահանություն, քաղաքաշինություն. Երևանն ու Իլ դը Ֆրանսը խորացնում են համագործակցությունը
Տրանսպորտային նոր ցանցի ներդրման, աղբահանության խնդրի կարգավորման և քաղաքաշինական ծրագրերով Երևանը կհամագործակցի Իլ դը Ֆրանսի հետ:
Այս և մի շարք այլ հարցեր են քննարկել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն ու Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի պատվիրակության անդամները:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի՝ համագործակցության և մշակութային հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլան: