Բանակում չծառայածներին վերաբերող օրենքն առաջարկում են փոփոխել 10-րդ անգամ
Ի՞նչ կապ ունի «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ: Տարիներ առաջ խորհրդարանում, երբ բանակային ծառայությունից խուսափածներին վերաբերող օրենքն էր քննարկվում, «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը մի այսպիսի բան պատմեց.
«Վազգեն Սպարապետին դեռևս 1990-ականներին գրություն էի գրել այս թեմայով: Միջնորդել էի ինչ-որ մեկին ներելու վերաբերյալ: Այս հանձնաժողովը եղել է նաև 90-ականներին: Հետո մի անգամ Վազգեն Սպարապետն ինձ ասաց՝ նամակի վերջում գրել էիր, թե պատժել կարող են բոլորը, իսկ ներել` միայն արքաները: Ես կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ ընդհանրապես գումարը հանենք, մարդիկ կարողանան վերադառնալ Հայաստան և հայրենիքում ապրեն»,- ասաց Զեյնալյանը: