Բակո Սահակյանը կուտակային կենսաթոշակային համակարգի ներդնումը սահուն իրականացնելու նպատակով հանձնարարական է տվել
2019 թվականի հուլիսի 1-ից Արցախում կգործարկվի բազմաստիճան կենսաթոշակային համակարգը, որտեղ գործող բաշխողական բաղադրիչին կավելացվի կուտակայինը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին տեղի ունեցած կառավարության անդրանիկ նիստին ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
Ըստ Նախագահի՝ այդ համակարգի ներդնումը սահուն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է սկսել համապատասխան իրավական դաշտի ստեղծմանն ուղղված աշխատանքները: