Սևանի թերակղզուց Դիլիջանի թունել տանող հատվածում գետնաբուք է
Հաաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի և Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում: Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը բքի և մերկասառույցի պատճառով ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար դժվարանցանելի է:
Վարորդներին հորդորում ենք նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն անվաշղթաներով: Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել տանող հատվածում գետնաբուք է:
Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: