Հնդկաստանում ինքնաթիռ է կործանվել. կա 2 զոհ
Հնդկաստանի Կարնատակա նահանգում վարժանքների ժամանակ կործանվել է Հնդկաստանի օդուժի Mirage 2000 կործանիչը, գրում է ANI գործակալությունը:
Նշվում է, որ երկու օդաչուները զոհվել են, թեև նրանք փորձել են կատապուլտի դիմել:
Ինքնաթիռի կործանման նախնական վարկածը տեխնիկական անսարքությունն է: