Երևան, 18.Ապրիլ.2024, 00:00 |
Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Վեոլիա» ընկերու... Կերպարանափոխված Ջոնի Դեփը հիացրել է երկրպագու... Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա ազդեցության ... Նիդերլանդները փակում է գազի իր խոշոր հանքավայ... Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործա... Հայաստանն առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խ... ԵՄ-ի արձագանքը Վրաստանում «Օտարերկրյա ազդեցու... «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ... Անհայտ ավտոմեքենայի վարորդը 51-ամյա կնոջ է վր... Ֆրանսիայում դատարանը առգրավել է Վլադիմիր Պուտ... Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը... Ի՞նչ հարկման համակարգեր են գործում Հայաստանու... Դարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ... Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իս... ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն ընդգծել... Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծա... Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղությա... Քիմ Քարդաշյանը ցուցադրել է այս տարվա ամենաթրե... Գյումրիում քաղաքացին ընկել է նկուղը Իսրայելի ԱԳ նախարարը Բրիտանիայի և Գերմանիայի ... Հայտնի է՝ որքան է վաստակել Արման Ծառուկյանը U... Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ո... Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն ք... Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարածն իշխանությ... Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ... 3-րդ հարկից վայր ընկած երեխայի վիճակը դեռ ծան... Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկան... Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրների... Դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Վրաստանի օլիմ... Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սիրիայի արտակա... Ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտ... ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրմ... Հարավային Կորեան մարտական հրաձգությամբ վարժան... Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հանդիպել է Կ... Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանո... Գյումրիում պարեկները կանխել են քաղաքացու ինքն... Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձ... Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբե... ԱՄՆ-ն ընդլայնում է ՀՕՊ և հակահրթիռային համակա... «Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրենը ... ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստում ... Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սե... Սամվել Վարդանյանի նկատմամբ հաշվեհարդարի բնույ... ԱՄՆ-ն օդային ճանապարհով օգնության նոր խմբաքան... ԱՄՆ ՄԶԳ-ն տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տ... Քննարկվել են անտառների պահպանության, ծավալներ... Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդուն... Եկել եմ Հայաստան՝ վերականգնելու հին ընկերությ... Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվ... Ադրբեջանի սահմանապահ զորքերը պետք է տեղակայվե... 45,000 դոլարով Volkswagen ID 6` Արարատի քաղաք... ՔԿ-ն Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն կի... Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբ... Ժողովրդավարությունը մեր միակ անվտանգային համա... Նոր Նորք վարչական շրջանում զբոսայգիները հիմնա... Լեհաստանը հետախուզական մեքենաների առաջին խմբա... Նազելի Բաղդասարյանը՝ Ոսկեպարում, Կիրանցում, Բ... Օդի ջերմաստիճանը կշարունակի աստիճանաբար բարձր... Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կա... ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցվա... Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպա... Կարևորում եմ ազգային փոքրամասնությունների ավա... ՊՆ նախկին շենքը պայթեցվեց (լուսանկարներ) Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան ոգ... Լիլիթ Շաբոյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարա... Դուբայ քաղաքը հեղեղվել է վերջին 75 տարվա ամեն... Մեկ օրում արձանագրվել է 15 ՃՏՊ. 1 մարդ զոհվել... Փաշինյանը եղել է Կիրանցում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Սաուդյան Արաբիայի կ... Վարչապետը ոսկեպարցիներին է ներկայացրել Ադրբեջ... Մեկնարկել է ՌԴ խաղաղապահների դուրսբերման գործ... Հայաստանի եվրոպական հեռանկարը հայտնվել է թյու... Շնորհավոր տարեդարձդ, մեծ հայ. Ալեն Սիմոնյան Փաշինյանն այցելել է Ոսկեպար և հանդիպում ունեց... Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանո... Դատախազությունից պահանջում ենք բացել աչքերը և... Եգիպտոսում անցկացված ծրագրավորման ոլորտի հեղի... Լիահույս եմ, որ հայ-սիրիական հարաբերություննե... 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի մարզի բ... 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հ... Սամվել Վարդանյանի նկատմամբ դաժան խոշտանգումը ... Սամվել Վարդանյանի մոր ինքնազգացողությունը քնն... Ձեզնից եմ առաջին անգամ լսում, ոչ մի բանից տեղ... Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե» նախաձ... Սամվել Վարդանյանի հետ կապված այդ զազրելի դեպք... Պետության պահպանման տակ գտնվող անձին պետական ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Մարմնամարզիկները մեկնարկում են աշխարհի գավաթի... Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ոսկեպար Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «C... Կառավարությունը ջանքեր է գործադրում, որ ազգայ... Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ադրբեջանը շարունակում է քանդել Շուշիի Ղազանչե... Իսրայելը որոշել է ինչպես պատասխանել Իրանին Տասնյակ հասցեներում լույս չի լինի Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կ... Գողացված մեքենան հայտնաբերվել է ԱՆ-ի շուրջ գործողությունների ֆոնին՝ Արսեն Թոր...

Գերմանիայի Քյոլն քաղաքի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր (լուսանկարներ)

Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Քյոլնի տեխնիկական համալսարան:

Գերմանական առաջատար ուսումնական հաստատության ղեկավար կազմի հետ հանդիպումից և գիտական ոլորտում կապերի զարգացման հեռանկարների քննարկումից հետո վարչապետ Փաշինյանի ներկայությամբ Քյոլնի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի միջև ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր:

Փաստաթուղթն ստորագրել են համալսարանի ռեկտոր պրոֆեսոր դր. Շտեֆան Հերցիգը և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Հուշագրի համաձայն` նշված բուհերը կզարգացնեն գիտական համագործակցությունը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Հայաստանի վարչապետը հանդիպել է Քյոլնի տեխնիկական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել «Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո-թվային և տեխնոլոգիական դարաշրջանի խոստման իրագործումը» խորագրով ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Հարգարժան պրոֆեսոր Շտեֆան Հերցիգ, Ակադեմիական հաստատությունների հարգելի ներկայացուցիչներ, Սիրելի ուսանողներ, Տիկնայք և պարոնայք, Ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ և ձեզ հետ կիսել թվային ու տեխնոլոգիական դարաշրջանի խոստման մասին իմ տեսլականը:

Արդեն տասնամյակներ շարունակ տեխնոլոգիական հեղափոխություն է ընթանում, և դա անդառնալի իրականություն է, որը մեզ տեղափոխում է 4-րդ արդյունաբերական հեղափոխության շեմ: Այն սկիզբ դրեց ազատության ու անկախության, համագործակցության և առանց սահմանների շփման և անսահման հնարավորությունների ուխտի: Մենք ականատեսն ենք առաջադեմ վերափոխման այն ամենի, ինչ ասում և անում ենք: Թվային սարքերը փոխեցին հաղորդակցության եղանակները. այսօր կիրառվում են սպառողների, արտադրողների և մատակարարների, և որ առավել կարևոր է՝ քաղաքացիների ու կառավարությունների միջև հարաբերության նոր բանաձևեր: Տեղեկատվական տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս ունենալ կապի այնպիսի միջոցներ, որոնք չեն կարող վերահսկվել: Այս մեխանիզմը մարդկանց հնարավորություն է տալիս բարձրաձայնել իրենց տեսակետը և ունենալ հաշվետու կառավարություն, ժողովրդավարությունը դարձնել ավելի գործնական ու մատչելի: Սա հենց այն է, ինչ տեղի ունեցավ Հայաստանում. ՏՏ-ն հայկական թավշյա հեղափոխության հաջողության բանալիներից մեկն էր: Սոցիալական ցանցերի միջոցով հայ ժողովուրդը համախմբվեց՝ ոչ ասելու նախկին վերնախավին, որը չէր վայելում ժողովրդի վստահությունը: Նրանք մերժեցին տասնյակ տարիների խաբեության և խարդախության դարաշրջանը: Թավշյա հեղափոխությամբ հայերը վերջ դրեցին վատ կառավարման դարաշրջանին` հանուն թափանցիկության: Նրանք վերջ դրեցին անսահմանափակ իշխանության դարաշրջանին՝ կառավարությանը պատասխանատվության կանչելու համար: Հայ ժողովուրդը վերջ դրեց հիմնարար իրավունքների և ազատությունների չարաշահմանը՝ կյանքի նոր որակ ապահովելու համար: Թափանցիկություն, հաշվետվողականություն և մարդու իրավունքների ավելի լավ պաշտպանություն. ահա ոչ լրիվ ցանկն այն դրական փոփոխությունների, որ խոստանում է թվային և տեխնոլոգիական դարաշրջանը: Հայ ժողովուրդը հաջողությամբ կատարել է այդ ամենը և հավատարիմ է իրական ժողովրդավարություն հաստատելու իր հանձնառությանը: Արտահերթ խորհրդարանական ընտրություններով ավարտվեց թավշյա հեղափոխության առաջին փուլը:

Այժմ մենք ունենք ոչ պակաս կարևոր խնդիր: Մեզ խիստ անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն: Այդ նպատակով մենք մտադիր ենք օգտվել թվային դարաշրջանի ընձեռած բոլոր հնարավորություններից: Տիկնայք և պարոնայք, Թվային և տեխնոլոգիական դարաշրջանի ուխտն էլ ավելի է կարևորվում, երբ այն վերաբերում է սպառողների, արտադրողների ու ծառայութուն մատուցողների միջև հարաբերություններին: Տաքսի կանչելու, թռիչք պատվիրելու, ապրանք գնելու, երաժշտություն լսելու, կինոնկար դիտելու կամ խաղ խաղալու համար պատվիրատուները կարող են օգտվել առցանց թվային աշխարհի հնարավորություններից: Տեխնոլոգիական նորարարությունը շահավետ է նաև ծառայութուն մատուցողների համար. գլոբալ նյութատեխնիկական մատակարարման շղթաներն ավելի արդյունավետ են դարձել, իսկ սպասարկման գները նվազել են: Բացվել են նոր շուկաներ, խթանվել է տնտեսական աճը: Եւ որ ամենակարեւորն է, ՏՏ-ը և թվային դարաշրջանը բարձրացնում են երկրների միջազգային մրցունակությունը: Սա հատկապես վերաբերում է Հայաստանի նման փոքր երկրներին, որոնք աշխարհագրական ու աշխարհաքաղաքական սահմանափակումների պատճառով սահմանափակ ազդեցություն են ունենում գլոբալ գործընթացների վրա: ՏՏ-ը բոլոր խաղացողների համար ապահովում է հավասար պայմաններ՝ նրանց դիրքից և կարողություններից անկախ:

Այդ իսկ պատճառով, Հայաստանի կառավարությունը գերակա ուղղություն է համարում ՏՏ ոլորտը` որպես տնտեսական զարգացման հենասյուներից մեկը: Հաշվի առնելով շուրջ հարյուրամյա վաղեմութուն ունեցող ավանդույթները` մենք իրապես բռնել ենք տեխնոլոգիական և արդյունաբերական տնտեսություն կառուցելու ճանապարհը:

Մենք ցանկանում ենք պահպանել 21-րդ դարի չափանիշները, որպեսզի ընդլայնենք մեր հնարավորություններն ու հեռանկարները, որպեսզի Հայաստանը դառնա բարձրարժեք և գիտելիքահեն ապրանքներ ու ծառայություններ արտադրող և մատուցող երկիր՝ հիմքում ունենալով ստեղծագործ մարդկային կապիտալ: Հայաստանը համարվում է նախկին Խորհրդային Միության Սիլիկոնային հովիտը, որտեղ արտադրվել է Նաիրիտ-2-ը՝ խորհրդային ժամանակաշրջանի առաջին կիսահաղորդչային համակարգիչը և աշխարհում առաջիններից մեկը: ԽՍՀՄ-ի սուզանավերի ու տիեզերանավի համար հաշվարկային համակարգերի և էլեկտրոնիկային հիմնական բաղադրատարրերի մեծ մասը հղացվել ու արտադրվել է Հայաստանում: Կիսահաղորդչային տեխնիկա նախագծող, արտադրող, փորձարկող և ինտեգրող կենտրոնների մեծ մասը գործում էին Հայաստանում: Այսօր Հայաստանի ներուժը ընդլայնվել է:

ՏՏ ոլորտը Հայաստանում վերջին յոթ տարիների ընթացքում աճել է հինգ անգամ, տարեկան 25 տոկոսով: Synopsys, National Instruments, Cisco, VMWare, TeamViewer, Mentor Graphics- ը (Siemens- ին պատկանող) և շատ այլ անդրազգային ընկերություններ գիտահետազոտական գրասենյակներ ունեն Հայաստանում, որոնցում ներգրավված են հազարավոր մասնագետներ, ովքեր լուծում են 5G և մեքենայական կապին, իրերի համացանցին (Internet of Things), արհեստական ինտելեկտին, ռոբոտներին առնչվող բարդ խնդիրներ:

Հայաստանի ներկայիս ներուժը հնարավորություն է տալիս իրականացնել զանազան ծրագրեր ինչպես Սփյուռքի մեր հայրենակիցների ու միջազգային կազմակերպությունների, այնպես էլ ՏՏ հսկաների հետ: Մենք նախաձեռնել ենք հետաքրքիր մեկնարկային ծրագրեր՝ էկոհամակարգերի, ինկուբատորների, այդ թվում կայուն զարգացման լաբորատորիաների ստեղծման նպատակով: Մեր առաջնահերթություններից են արհեստական ինտելեկտը, կիբեռանվտանգությունը, բլոկ-շղթան և կիսահաղորդչային տեխնոլոգիաները: Կրթությունը հիմնականում բարձր տեխնոլոգիական ուղղվածություն ունի:

Հայաստանում ստեղծեցինք Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որի կրթական ծրագիրը ճանաչվել է որպես համաշխարհային բրենդ: Այն արդեն իսկ ներկայացված է մի շարք զարգացած երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Ռուսաստանը և Գերմանիան: Միևնույն ժամանակ մենք դպրոցականներին հնարավորություն ենք տալիս սովորել ռոբոտաշինություն ARMAT լաբորատորիաներում:

Հայաստանն ունի Գիտությունների ազգային ակադեմիա, ֆիզիկայի, մաթեմատիկայի, աստղագիտության, կենսաբանության, քիմիայի եւ այլ գծով բազում հետազոտական հաստատություններ: Եվ, իհարկե, ես չեմ կարող չնշել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, որի հետ ձեր համալսարանն այսօր ստորագրեց ակադեմիական համագործակցության մասին հուշագիր:

Նկատի առնելով այն պոտենցիալը, որ այս երկու բուհերն ունեն` ես կասկած չունեմ, որ առաջիկայում մենք կխոսենք հաջողված համատեղ նախաձեռնությունների մասին: Ես բարձր եմ գնահատում Հայաստանի բուհերի, նրանց ստորաբաժանումների և մասնաճյուղերի համագործակցությունը միջազգային գործընկերների հետ: Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում միջազգային համագործակցությամբ ստեղծված ցանցերը նոր հորիզոններ են բացում:

Եվ վերջում նշեմ ոչ պակաս կարևոր մի հանգամանք. Հայաստանի հիմնական հարստությունն իր շնորհալի ու տաղանդաշատ քաղաքացիներն են, ովքեր ստացել և ստանում են գերազանց կրթություն: Դրա շնորհիվ հայաստանյան ստարտափներն արագորեն զարգանում են, նրանցից ոմանք առաջատար դիրքեր են զբաղեցնում աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա: Ապացուցված փաստ է. երբ հայերին հնարավորություն է ընձեռվում, նրանք միշտ հաջողում են: Սա է պատճառը, որ հայերն ավելի շատ են աչքի ընկնում Սփյուռքում: Ահա թե ինչու մեր կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանում ստեղծի համատեղելի միջավայր, որպեսզի այն դարձնի իր ժողովրդի մտավոր ներուժի կիզակետը: Նկատի առնելով վերոհիշյալը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի 40-ամյա պատմության մեջ վեհաժողովն առաջին անգամ կանցկացվի այնպիսի փոքր, զարգացող երկրում, ինչպիսին Հայաստանն է: Ինքնին խոսուն է այն փաստը, որ արդյունաբերության ոլորտի ամենահեղինակավոր միջազգային իրադարձությունը տեղի կունենա Հայաստանում: Ակնկալվում է, որ ավելի քան 2000 պատվիրակներ շուրջ 60 երկրից կմասնակցեն այդ միջոցառմանը:

Ես բոլորիդ հրավիրում եմ գալ և մասնակցել Կոնգրեսին: Այն նաև ձեզ հնարավորություն կընձեռի առաջին ձեռքից տեղեկանալ Հայաստանի տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման մակարդակի մասին, ինչպես նաև ճանաչել մեր հնագույն մշակույթը, արվեստը, վայելել մեր ժողովրդի հյուրընկալությունն ու խոհանոցը:

Տիկնայք և պարոնայք, թվային և տեխնոլոգիական դարաշրջանի հնարավորություններն անսահման են: Միլիարդավոր մարդկանց՝ անսահմանափակ հիշողությամբ, տվյալների շտեմարանով ու գիտելիքի անսահմանափակ օգտագործմամբ միմյանց հետ հաղորդակցվելու հնարավորությունը մեր առջև բացում է անհնարինի դռները: Նոր հնարավորություններ են ստեղծվում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արհեստական ինտելեկտը, ռոբոտները, նանոտեխնոլոգիաները, կենսատեխնոլոգիաները և այլն: Հայաստանը փորձում է օգտագործել այդ հնարավորությունը՝ իր տնտեսությունը վերափոխելու, քաղաքական հեղափոխությունը տնտեսականի վերածելու համար: Շնորհակալություն ուշադրության համար»:

 

դիտվել է 175 անգամ
Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Վեոլիա» ընկերու... Կերպարանափոխված Ջոնի Դեփը հիացրել է երկրպագու... Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա ազդեցության ... Նիդերլանդները փակում է գազի իր խոշոր հանքավայ... Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործա... Հայաստանն առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խ... ԵՄ-ի արձագանքը Վրաստանում «Օտարերկրյա ազդեցու... «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ... Անհայտ ավտոմեքենայի վարորդը 51-ամյա կնոջ է վր... Ֆրանսիայում դատարանը առգրավել է Վլադիմիր Պուտ... Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը... Ի՞նչ հարկման համակարգեր են գործում Հայաստանու... Դարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ... Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իս... ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն ընդգծել... Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծա... Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղությա... Քիմ Քարդաշյանը ցուցադրել է այս տարվա ամենաթրե... Գյումրիում քաղաքացին ընկել է նկուղը Իսրայելի ԱԳ նախարարը Բրիտանիայի և Գերմանիայի ... Հայտնի է՝ որքան է վաստակել Արման Ծառուկյանը U... Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ո... Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն ք... Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարածն իշխանությ... Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ... 3-րդ հարկից վայր ընկած երեխայի վիճակը դեռ ծան... Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկան... Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրների... Դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Վրաստանի օլիմ... Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սիրիայի արտակա... Ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտ... ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրմ... Հարավային Կորեան մարտական հրաձգությամբ վարժան... Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հանդիպել է Կ... Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանո... Գյումրիում պարեկները կանխել են քաղաքացու ինքն... Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձ... Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբե... ԱՄՆ-ն ընդլայնում է ՀՕՊ և հակահրթիռային համակա... «Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրենը ... ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստում ... Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սե... Սամվել Վարդանյանի նկատմամբ հաշվեհարդարի բնույ... ԱՄՆ-ն օդային ճանապարհով օգնության նոր խմբաքան... ԱՄՆ ՄԶԳ-ն տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տ... Քննարկվել են անտառների պահպանության, ծավալներ... Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդուն... Եկել եմ Հայաստան՝ վերականգնելու հին ընկերությ... Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվ... Ադրբեջանի սահմանապահ զորքերը պետք է տեղակայվե... 45,000 դոլարով Volkswagen ID 6` Արարատի քաղաք... ՔԿ-ն Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն կի... Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբ... Ժողովրդավարությունը մեր միակ անվտանգային համա... Նոր Նորք վարչական շրջանում զբոսայգիները հիմնա... Լեհաստանը հետախուզական մեքենաների առաջին խմբա... Նազելի Բաղդասարյանը՝ Ոսկեպարում, Կիրանցում, Բ... Օդի ջերմաստիճանը կշարունակի աստիճանաբար բարձր... Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կա... ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցվա... Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպա... Կարևորում եմ ազգային փոքրամասնությունների ավա... ՊՆ նախկին շենքը պայթեցվեց (լուսանկարներ) Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան ոգ... Լիլիթ Շաբոյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարա... Դուբայ քաղաքը հեղեղվել է վերջին 75 տարվա ամեն... Մեկ օրում արձանագրվել է 15 ՃՏՊ. 1 մարդ զոհվել... Փաշինյանը եղել է Կիրանցում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Սաուդյան Արաբիայի կ... Վարչապետը ոսկեպարցիներին է ներկայացրել Ադրբեջ... Մեկնարկել է ՌԴ խաղաղապահների դուրսբերման գործ... Հայաստանի եվրոպական հեռանկարը հայտնվել է թյու... Շնորհավոր տարեդարձդ, մեծ հայ. Ալեն Սիմոնյան Փաշինյանն այցելել է Ոսկեպար և հանդիպում ունեց... Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանո... Դատախազությունից պահանջում ենք բացել աչքերը և... Եգիպտոսում անցկացված ծրագրավորման ոլորտի հեղի... Լիահույս եմ, որ հայ-սիրիական հարաբերություննե... 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի մարզի բ... 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հ... Սամվել Վարդանյանի նկատմամբ դաժան խոշտանգումը ... Սամվել Վարդանյանի մոր ինքնազգացողությունը քնն... Ձեզնից եմ առաջին անգամ լսում, ոչ մի բանից տեղ... Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե» նախաձ... Սամվել Վարդանյանի հետ կապված այդ զազրելի դեպք... Պետության պահպանման տակ գտնվող անձին պետական ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Մարմնամարզիկները մեկնարկում են աշխարհի գավաթի... Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ոսկեպար Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «C... Կառավարությունը ջանքեր է գործադրում, որ ազգայ... Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ադրբեջանը շարունակում է քանդել Շուշիի Ղազանչե... Իսրայելը որոշել է ինչպես պատասխանել Իրանին Տասնյակ հասցեներում լույս չի լինի Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կ... Գողացված մեքենան հայտնաբերվել է ԱՆ-ի շուրջ գործողությունների ֆոնին՝ Արսեն Թոր...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan