«Արևի շող»․VARDA-ն՝ իր մասին (լուսանկար)
Երգչուհի VARDA-ն, որն այս օրերին հանգստի էր մեկնել Թաիլանդ, երկրպագուներին հնարավորություն է տալիս պարբերաբար ուրախանալ իր գրավիչ կերպարներով։
Պարուհի VARDA-ն արդեն հասցրել է կիսվել հանգստի մանրամասներով։ Նրա Instagram-ի էջում նոր սելֆի է հայտնվել, որտեղ VARDA-ն առանց դիմահարդարման է։ «Արևի շող։ Իմ մասին եմ ասում։ Ես համեստ եմ, այնպես չէ՞»,- մեկնաբանություններում գրել է պարուհին։
Նա ավելի վաղ մարզասրահում արված տեսանյութ էր հրապարակել ու ցույց տվել՝ ինչպես է մարզվում։ «Ես այն մարդկանցից եմ, ովքեր տունը մարքում են աշխատակցի գալուց առաջ, նրանցից, ովքեր նիհարում են ֆիթնես-տուրից առաջ»,- այսպես էր տեսանյութը մակագրել պարուհին։