Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել «Մանչեսթեր Սիթի»-ի հետ հանդիպմանը
Լոնդոնի «Արսենալ»-ը ԱՊԼ-ի 25-րդ տուրում կմրցի «Մանչեսթեր Սիթի»-ի հետ: «Զինագործների» պաշտոնական կայքը հանդիպումից առաջ տեղեկություն է տրամադրել վնասվածք ստացած ֆուտբոլիստների մասին:
Ըստ հաղորդագրության` Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը աջ ոտքի հետ կապված խնդիրներ ունի, և նրա մասնակցությունը «Մանչեսթեր Սիթի»-ի հետ խաղին կորոշվի հանդիպումից առաջ:
«Մանչեսթեր Սիթի»-«Արսենալ» հանդիպումը կկայանա փետրվարի 3-ին: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին: