Այդ ուղղությամբ աշխատում ենք․ ՊՆ խոսնակը՝ Սու-30 ինքնաթիռներ գնելու մասին (տեսանյութ)
«Ժամանակակից պատերազմում, վստահ եմ, ավելի քան վստահ եմ, համոզված եմ, որ օդուժի առկայությունը շատ կարևոր է, հատկապես բազմաֆունկցիոնալ, հարձակողական և հեռահար օդուժինը»,- այս մասին այսօր ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասել է լրագրողների հարցերին պատասխանելիս։
Նա հրաժարվել է հայտնել, թե Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչ ինքնաթիռների գնման հարցում Հայաստանը որ փուլին է հասել, սակայն նշել է, որ այդ ուղղությամբ աշխատում են, և դա կարևոր հարց է։
Ինքնաթիռների գնումը կատարվելու է վարկայի՞ն, թե՞ առկա միջոցներից․ այս հարցին Արծրուն Հովհաննիսյանը նույնպես հրաժարվեց պատախանել, սակայն հիշեցրեց, որ Հայաստանի համար առհասարակ գնվում է և՛ վարկերի միջոցով, և՛ առկա միջոցներով։
Մանրամասն` տեսանյութում: