Վաղվանից սոցիալապես անապահով խավը մեկ կվտ/ժ-ի համար կվճարի 10 դրամով ավելի քիչ․Արտակ Մանուկյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․
«Մի տեղեկություն էլ տրամադրեմ բան չի փոխվել ասողներին․․․
Այս տարի, ավելի երկար կանգառներով պայմանավորված, ատոմակայանը նախորդ տարվա համեմատ շուրջ 20 տոկոսով քիչ էլեկտրաէներգիա է արտադրել (2017թ 2․6 մլրդ կվտ/ժ, 2018թ՝ 2 մլրդ կվտ/ժ-ի փոխարեն)։ 2018թ տարեկան էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները 2017թ-ի համեմատ գրեթե չեն փոխվել՝ 7.7 մլրդ կվտ/ժ (առկա է աննշան աճ)․․․
Այլ հավասար պայմաններում այս հանգամանքը պետք է բերեր միջին կշռված սակագնի բարձրացման և որպես արդյունք սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման (ատոմակայանը ամենաէժան էլեկտրաէներգիան է գեներացնում ու դրա փոխարինումը այլ ՋԷԿ-ով շատ ավելի թանկ է)։
Բայց ինչպես գիտեք սակագների վերանայման արդյունքում առաջացել է նույնիսկ դրական արդյունք, որի արդյունքում վաղվանից սոցիալապես անապահով խավը մեկ կվտ/ժ-ի համար կվճարի 10 դրամով ավելի քիչ․․․»։