Գորիս-Սիսիան ավտոճանապարհը դժվարանցանելի է
Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 21:
00-ի դրությամբ, Գորիս-Սիսիան միջպետական ավտոճանապարհը դժվարանցանելի է։
Այս պահին նշված ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ։
Վարորդներին հորդորում ենք առայժմ խուսափել նշված ավտոճանապարհով երթևեկելուց։