Թբիլիսիում շմոլ գազի արտահոսքից թունավորման հետևանքով մահացածների մեջ հայեր չկան. Վրաստանում ՀՀ դեսպանություն
Այսօր Թբիլիսիի Իսանի թաղամասում շմոլ գազի արտահոսքից թունավորման հետևանքով մահացածների մեջ ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:
Վրաստանում ՀՀ դեսպանությունն իր խորը վշտակցությունն է հայտնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
Հիշեցնենք, որ գազի արտահոսքից թունավորման հետևանքով մահացել են 7 հոգի։