Հացադուլից հետո մահացածի գործով ԵԱՀԿ ԽՎ պաշտոնյան դիմել է Հայաստանի օմբուդսմենին
ԵԱՀԿ խորհրդարանական վերաժողովի՝ մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնաժողովի նախագահ Մարգրեթ Քիները Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ քննարկել է բանտում 44 օր տևած հացադուլից հետո մահացած Մհեր Եղիազարյանի հարցը։ Այս մասին հաղորդում է վեհաժողովի թվիթերյան էջը։
Նա անհանգստություն է հայտնել բանտարկության մեջ գտնվողի անժամանակ մահվան կապակցությամբ ու նշել, որ շատ կարևոր են տեղեկությունները միջադեպի հետագա քննության վերաբերյալ։
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին՝ ժամը 06։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Մհեր Եղիազարյանի (ծնված 1968թ․, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հ․ 2-րդ և 3-րդ մասերով, 38-34-312 հ․ 2-րդ և 3-րդ մասերով), ինքնազգացողության կտրուկ վատթարացման կապակցությամբ հրավիրվել է շտապօգնություն, որի կողմից ժամը 06։35-ի սահմաններում արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը։