Գյումրիի օդանավակայանի շնորհիվ ավելի մատչելի է դարձել օդային փոխադրումների ծառայությունը. Տիգրան Խաչատրյան
Գյումրիի օդանավակայանը լուծում է երկու խնդիր՝ այլընտրանք է «Զվարթնոցի» նկատմամբ և իրականացնում է համեմատաբար էժան թռիչքներ՝ ավելի մատչելի դարձրելով օդային փոխադրումների ծառայությունը: Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, լրագորղների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Խոսելով «Զվարթնոց» օդանավակայանի մասին, նա հույս հայտնեց, որ այն կավելացնի իր կարողությունները. «Օդանավակայանն այսօր գործում է գրեթե իր կարողությունների սահմանագծին, և եկող տարիների համեմատ մենք կունենանք ավելացված հնարավորություններ»:
Ինչ վերաբերում է զբոսաշրջության զարգացմանը, ապա Տիգրան Խաչատրյանն ասաց, որ մեծ պլաններ են կապում այս ոլորտի հետ. «Հայաստան այցելողների քանակը բավական արագ տեմպերով զարգացել է՝ չնայած այն հանգամանքին, որ ծառայությունների որակում և ենթակառուցվածքներում դեռևս կան բազմաթիվ չլուծված խնդիրներ: Ես սա շեշտում եմ, որպեսզի մենք բոլորս հասկականք, որ անելիք ունենք»,-ասաց նա:
Նրա համոզմամբ՝ պետք է բարելավել ե´ւ ենթակառուցվածքները, ե´ւ ծառայությունների որակը, որպեսզի այն հետաքրքրությունը, որ Հայատանի հանդեպ առկա է, ոչ միայն չնվազի, այլև ավելանա և դառնա փոքր ու միջին բիզնեսի համար կայուն և կանոնավոր եկամուտների աղբյուր: