Քաղաքապետարանը հետևողական պայքար է սկսում փողոցային անօրինական առևտրի դեմ (տեսանյութ)
Բացօթյա ապօրինի առևտրով զբաղվող քաղաքացիներին դեռ անցյալ տարվանից առաջարկում և նախազգուշացնում էին չխախտել օրենքն ու տեղափոխվել շուկաներ: Հունվարից Երևանի քաղաքապետարանն անցել է գործնական քայլերի:
Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովիկ Սաֆարյանը նշում է, որ բացատրական աշխատանքների և պրոֆիլակտիկայի փուլն արդեն անցել է, այժմ արդեն դիմելու են կոշտ վարչարարության, կազմվելու են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, իրականացվելու է վարչական վարույթ և նշանակվելու են վարչական տույժեր:
Մանրամասները` տեսանյութում: