Աբովյանի զինված միջադեպի գործով մեղադրվող Մելիք Մանուկյանի որդին ազատ է արձակվել
Հունվարի լույս 29-ի գիշերը Աբովյանում տեղի ունեցած զինված միջադեպի գործով ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականունով հայտնի Մելիք Մանուկյանի որդուն՝ 24-ամյա Շանթ Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել:
Operativ.am-ի տեղեկություններով երեկ երեկոյան Շանթ Մանուկյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց:
Մանուկյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագրծվող առարկայի գործադրմամբ) նախատեսված հանցանք կատարելու համար:
Հիշեցնենք,որ Աբովյանում տեղի ունեցած զինված միջադեպի գործով ձերբակալվածների թիվը հասնում է 6-ի:
Միջադեպի հետևանքով հրազենային վիրավորում են ստացել Մանուկյանի եղբորորդին և քրոջ որդին. ընդհանուր առմամբ 7 տուժածներից 5-ը նրա հարազատներն են:
Զինված միջադեպի հետևանքով սպանվել է 30-ամյա Արտաշես Գևորգյանը: Նա Աբովյան քաղաքի բնակիչ էր, ընտանիքի կրտսեր որդին: