Արցախի հարցում Ռուսաստանը բարեխղճորեն կատարում է իր միջնորդական գործառույթը. Մարիա Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում վերջին զարգացումներին:
«Մենք բարեխղճորեն կատարում ենք մեր միջնորդական գործառույթը, և, կարծում եմ՝ որակով: Մենք ողջունում ենք այն քաղաքական շփումները, որոնք վերջին շրջանում տարբեր մակարդակներում կայացել են Երևանի ու Բաքվի միջև: Մենք լսել ենք այն կառուցողական գնահատականները, որ այս առնչությամբ տվել են մայրաքաղաքները: Կարծում ենք, որ սա առաջ շարժվելու ճիշտ ուղի է»,- ասել է նա: