ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները եվրոպացի գործընկերների հետ քննարկել են Հայաստան-ԵՄ համաձայնագիրը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն իր facebook-ի էջում գրառում է կատարել Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ԱլԳ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսի հետ հանդիպման մասին:
«ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի և ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ հանդիպեցինք Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ԱլԳ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսի հետ։
Քննարկեցինք ԵՄ հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և վերջինիս կիրարկման հետ կապված բազմաթիվ հարցեր»,- գրել է պատգամավորը: