«Արմավիր» ՔԿՀ պետի նախկին տեղակալ Արսեն Համբարձումյանը դատարան է դիմել՝ իր նախկին պաշտոնին վերականգնվելու պահանջով
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչական դատարան է դիմել «Արմավիր» ՔԿՀ պետի նախկին տեղակալ Արսեն Համբարձումյանը:
Վերջինս պահանջում է ստիպել ՀՀ արդարադատության նախարարությանը իրեն ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոնում վերականգնելու և դեռ ավելին՝ իր օգտին ՀՀ արդարադատության նախարարությունից միջին ամսական աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, բռնագանձելու:
Մեզ հայտնի դարձավ, որ մեկ ամսվա համար այդ գումարը կազմում է 631 հազար 454 դրամ: Համբարձումյանն աշխատանքից ազատվել էր նախորդ տարվա հունիսի 15-ին»։
Մանրմասն` թերթի այսօրվա համարում: