Կասյան փողոցում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին
Հունվարի 31-ին, ժամը 00:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կասյան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է ծառին, ինչի հետևանքով փակվել է ավտոճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Kia Rio» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել 2 ծառի, որոնցից մեկը շրջվել և ընկել է մոտակա «Ադամանդ» խանութ-սրահի (սեփականատեր՝ Վ. Շ.) մեջ. տուժածներ չկան:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: