Դավթաշենի 1-ին թաղամասում հրդեհի բռնկմամբ ՃՏՊ է տեղի ունեցել
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 30-ին, ժամը 20:25-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Դավթաշենի 1-ին թաղամասի թիվ 22 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ հրշեջ ջոկատի երկու մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը մեկուսացվել է ժամը 20:35-ին:
ՀՀ ԱԻՆ-ը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն: