Նոր հարկային փոփոխություններով մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամուտների կնվազի. փորձագետ
Նոր հարկային օրենսգրքով փորձ է արվում ուղղակի հարկերից բեռը տեղափոխել անուղղակի հարկերի վրա: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, Հարկային նոր օրենսգրքի
քննարկումների ժամանակ նշեց Ֆինանսների կառավարման փորձագետ Հովհաննես
Ավետիսյանը:
Նրա խոսքով, այդ դեպքում մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների
համար, որոնց թիվը ըստ պաշտոնական տվյալների 400 հազար է, տեղի է ունենալու
եկամուտների նվազում, որովհետև նրանց եկամտային հարկը չի նվազելու, փոխարենը ավելանում են ակցիզային հարկերը եւ ապրանքների գները բարձրանում են:
Նա նշեց, որ կառավարությունը հայտարարում է, որ հարկային նման փոփոխությունների արդյունքում բարելավվելու է ներդրումային միջավայրը: «Որտեղից եք վերցրել, որ հարկային բեռը ուղղակի հարկերից անուղղակի հարկերի վրա դնելով տնտեսական բարենպաստ միջավայր կստեղծվի»,-հարց ուղղեց նա: