Հայաստանը մեծ կարևորություն է տալիս աֆրիկյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններին. նախագահ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լեսլի Ակուա Ակյաա Օպոկու-Վարեն (նստավայրը՝ ք. Մոսկվա):
Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ
դեսպանին՝ համոզմունք հայտնելով, որ նա իր դիվանագիտական մեծ փորձառությունը լավագույնս կծառայեցնի երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը:
Արմեն Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս աֆրիկյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Գանայի Հանրապետության հետ
հարաբերությունների ակտիվացմանը:
Զրուցակիցները խոսել են տարբեր ոլորտներում փոխշահավետ գործակցության
հնարավորությունների, փոխճանաչելիության մակարդակի բարձրացման անհրաժեշտության մասին: Որպես հեռանկարային ուղղություններ նշվել են
գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտները, որտեղ երկու երկրներն ունեն փոխգործակցության զարգացման մեծ ներուժը: