Հայ ձյուդոիստները անհաջող են հանդես եկել Թել-Ավիվի մրցաշարում
Իսրայելի Թել-Ավիվ քաղաքում անցկացվել է ձյուդոյի «Գրան-պրի» միջազգային մրցաշարը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկաայցուցիչներ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) և Արսեն Խանջյանը (81 կգ):
Նրանց հաշվին գրանցվել է մեկական հաղթանակ և պարտություն, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Արդյունքում հայ մարզիկներն անմասն են մնացել խաղարկված պարգևներից:
Հիշեցնենք` Ֆերդինանդ Կարապետյանն ու Արսեն Խանջյանը հունվարի սկզբին Ավստրիայի Միտերսիլ քաղաքում մասնակցել էին Եվրոպայի Ձյուդոյի Միության կազմակերպած «Դեպի ոսկին» օիլիմպիական մարզումային ճամբարին: