Վթարի պատճառով 7 ժամ ջուր չի լինելու Սևան քաղաքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ,
Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ կողմից հոսանքազրկման պատճառով, ս․թ․
հունվարի 30-ին ժամը 10։00-17։00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան
քաղաքի՝ Նալբանդյան 42, 44, 55, 57, 63, 65, Նաիրյան 168-181, Սայաթ-Նովա
22-26 համարների, Էներգետիկների, Շինարարների, Գործարանային, Խաղաղության,
Ս․Սևանեցի, Գրիբոյեդով փողոցների, Գոմաձոր և Ցամաքաբերդ թաղամասերի,
Մ․Մաշտոցի անվան N1 եւ N8 դպրոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: