Չելսիին հետաքրքիր է Բարսելոնայի կիսապաշտպանը
«Չելսին» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչի ծառայություններով: Ինչպես վստահեցնում է Sport-ը, «թոշակառուները» կփորձեն ձեռք բերել խորվաթ կիսապաշտպանի տրանսֆերն ամռանը:
Վերջերս «Բարսելոնան» ձեռք բերեց «Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին, ով կմիանա «կապտանռնագույններին» ամռանը: «Չելսին» նախատեսում է, որ հնարավոր մրցակցությունը Ռակիտիչին կստիպի տեղափոխվել Անգլիա:
30-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt-ը գնահատում է խաղացողին 65 մլն եվրո: