Չինաստանում մահապատժի են ենթարկել 15 մարդու կյանք խլած վարորդին
Չինաստանի Հունան նահանգում մահապատժի են ենթարկել նախորդ տարվա սեպտեմբերին մարդկանց վրաերթի ենթարկած վարորդին: Միջադեպի հետևանքով մահացել էր 15 մարդ, հայտնում է Սինհուան:
Տղամարդու դատավճիռը դեկտեմբերին կայացրել էր դատավորների ազգային դատարանը:
Միջադեպը տեղի էր ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 12-ին: Հենյան քաղաքի հրապարակում: Տղամարդն ավտոմեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Դրանից հետո նա դուրս է եկել մեքենայից և դանակով հարձակվել անցորդների վրա: Միջադեպի հետևանքով զոհվել է 15 մարդ, 43-ը՝ վիրավորվել են: Ինչպես հայտնում է ոստիկանությունը, տղամարդը օրենքի հետ խնդիրներ արդեն ունեցել էր: