Հուսով եմ՝ հաջորդ տարի գազի գնի նվազում կլինի. Փաշինյան (տեսանյութ)
Գազի թեման շատ զգայուն հարց է ԵԱՏՄ տարածքում: Հայաստանի իշխանությունները պայմանավորվել են, որ 2019 թվականին սպառողների համար գազը չի թանկանա, և տարվա ընթացքում իշխանությունները բանակցություններ կանցկացնեն ռուսական «Գազպրոմի» հետ գնի վերաբերյալ վերջնական համաձայնության հասնելու համար: Այս մասին ռուսական «РБК»-ին տված հարցազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցազրուցավարը ճշգրտող հարց տվեց՝ այսինքն՝ հաջորդ տարի գազի գինը կարող է թանկանա՞լ Հայաստանում, վարչապետը պատասխանեց.
«Իսկ ինչո՞ւ եք Դուք այդպես կարծում: Ես, հակառակը, հուսով եմ՝ գազի գնի նվազում կլինի»,- ասաց Փաշինյանը: