ԱՄՆ-ն հայտնվել է կոռուպցիայի առաջ ընկրկող երկրների ցանկում (տեսանյութ)
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ասել է, որ կոռուպցիայի ընկալման համաթվով (կոռուպցիայի ընկալման համաթիվ) 2018 թվականին նահանջ ունեցող երկրներից են նաև ԱՄՆ-ն ու Չեխիան:
«ԱՄՆ-ն 2011 թվականից հետո առաջին անգամ դուրս մնաց առաջին քսանյակից: Բրազիլիան նույնպես բավականին կոռումպացված երկիր է, գնալով այս տարիների ընթացքում վատանում է»,- ասել է Հոկտանյանը:
Ի դեպ, Բրազիլիան այդ առումով երկրորդն է ԱՄՆ-ից հետո:
Ընդհանուր առմամբ՝ ԿԸՀ վերլուծությունը ցույց է տալիս, որ ԿԸՀ-ի և ժողովրդավարության գլոբալ տվյալների խաչաձև վելուծությունը բացահայտում է կոռուպցիայի և ժողովրդավարության վիճակի միջև կապը: Լիովին ժողովրդավար երկրի ԿԸՀ միջին արժեքը հավասար է 75-ի, ժողովրդավարության անբավարար մակարդակ ունեցող երկրների դեպքում այն հավասար է 49-ի, ավտորիտարիզմի տարրեր պարունակող հիբրիդ վարչակարգերի ԿԸՀ միջին արժեքը հավասար է 35-ի, իսկ առավել վատ վիճակն ավտորիտար երկրենրի պարագայում է՝ ԿԸՀ միջին արժեքն ընդամենը 30 է:
Այս միտման օրինակ են Հունգարիան և Թուրքիան, որոնց ԿԸՀ- արժեքները վերջին հինգ տարիներին նվազել են, համապատասխանաբար 8 և 9 միավորներով:
Միևնույն ժամանակ, Թուրքիան ժողովրդավարության առումով նահանջ է ապրել՝ «մասամբ ազատ» երկրից վերածվելով «ոչ ազատ երկիր», իսկ Հունգարիան 1989թ. Կոմունիզմի անկումից հետո ընկած ժամանակահատվածում գրանցել է քաղաքական ազատությունների գծով ամենացածր արժեքը: