Մենք որևէ կասկած չունենք դատական համակարգի անկախության հարցում. Արմեն Գևորգյանի պաշտպան (տեսանյութ)
Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հունվարի 29-ին կայացած դատական նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ թե՛ պաշտպանական, թե՛ մեղադրող կողմի վերաքննիչ բողոքները մերժվել են, և, ըստ էության, անփոփոխ է թողնվել առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտը: Պաշտպանը նշեց, որ թեպետ պարզ տրամաբանությունը հուշում է`պետք է նաև վճռաբեկ բողոք ներկայացնեն, սակայն իրենք այդ հարցը դեռ չեն քննարկել Արմեն Գևորգյանի և մյուս պաշտպանի հետ, այդ պատճառով դեռ հստակ ոչինչ չեն կարող ասել:
«Թե՛ առաջին ատյանի դատարանը, թե՛ Վերաքննիչ քրեական դատարանը կայացրել են արդար դատական ակտ, և մենք որևէ կասկած անգամ չունենք դատական համակարգի անկախության վերաբերյալ»,- ասաց նա: