ԵԱՏՄ տարածքում այնքան էլ չեն սիրում «հեղափոխություն» բառը. Փաշինյան
«ԵԱՏՄ տարածքում այնքան էլ չեն գնահատում, չեն սիրում «հեղափոխություն» բառը, այնպես որ ես չեմ օգտագործի այդ բառը»,- այս մասին ռուսական «ՌԲԿ»-ի հետ հարցազրույցում ժպիտը դեմքին հայտարարում է Հայաստան վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Խոսքը, սակայն, ոչ թե Հայաստանի քաղաքական գործընթացների մասին է, այլ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում նախագահության:
Նիկոլ Փաշինյանը իր խոսքի մեջ ասաց, որ նախագահության առաջնահերթությունները լինելու են ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիային խանգարող գործոնների՝ դե յուրե ու դե ֆակտո գոյություն ունեցող խոչընդոտների վերացումը: Զրուցավարը հարցրեց՝ կարելի է ասել՝ թավշյա հեղափոխությո՞ւն եք անելու:
Հենց սրան Փաշինյանն արձագանքեց, որ չի ուզում օգտագործել այդ բառը: