Տպավորություն է, որ դուք ուզում եք` ես անպայման կալանավորվեմ. Արմեն Գևորգյանը՝ լրագրողներին (տեսանյութ)
Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հունվարի 29-ի դատական նիստից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:
«Տպավորություն է, որ դուք ուզում եք՝ ես անպայման կալանավորվեմ»,- ասաց նա:
Դատարանի որոշումը նա չմեկնաբանեց, նշեց, որ երբեք սովորություն չի ունեցել դատարանների որոշումներին գնահատական տալ, կարծում է, որ դրանք պետք է կատարվեն` անկախ ամեն ինչից:
Մարտի 1-ի դեպքերին վերաբերող հարցերին նա չպատասխանեց, նշեց, որ դա պատկան մարմինների գործառույթն է, իսկ ինքը, որքանով ներգրավված է այս գործի ընթացքում, պարտավորություն ունի իր ունեցած տեղեկությունները չհրապարակել:
«Գործի հետ առնչվող հարցեր մի տվեք, մեկ է` չեմ պատասխանելու. ես շատ պարտաճանաչ քաղաքացի եմ, քննության գաղտնիքը հարգում և պահպանում եմ»,- ասաց նա: