Եկեք եղանակից խոսենք. Արմեն Գևորգյանը հրաժարվեց խոսել մեղադրանքից. (տեսանյութ)
ՏեսանյութերՄի քիչ անսովոր իրավիճակում եմ հայտնվել, որովհետև անընդհատ դատարանի որոշումները ես պետք է հրապարակեմ: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, դատարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը՝ տեղեկացնելով, որ վերաքննիչ դատարանն ուժի մեջ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը և մերժեց երկու կողմերի բերված վերաքննիչ բողոքը: Սա նշանակում է, որ Արմեն Գևորգյանը կմնա ազատության մեջ:
Նա չցանկացավ մեկնաբանել դատարանի որոշումը, որով, ըստ էության, մերժվել էր նաև իր պաշտպանների բողոքը. «Ես երբեք սովորություն չեմ ունեցել դատարանների որոշումներին գնահատական տալ: Դատարանի որոշումները պետք է կատարվեն»: