Եկմալյան 4-16 շենքերի բնակիչները քաղաքապետարանում ներկայացնում են իրենց պահանջները. (ուղիղ)
Երևանի Եկմալյան 4-16 շենքերի բնակիչները քաղաքապետարանում ներկայացնում են իրենց պահանջները:
Բնակիչները հայտնում են, որ 15 տարի վարձով են ապրել, որովհետև իրենց հանրային գերակա շահ ճանաչված բնակարանների դիմաց փոխհատուցում չի հատկացվել:
Բնակիչները հայտնում են, որ իրենց խնդիրները, պահանջներն ու իրավունքները ներկայացրել են քաղաքապետարանին:
Նրանք ասացին, որ պահանջելու են նաև իրենց 15 տարվա բնակվարձերը: